
Մենք գիտենք, որ այսօրվա շենքերը պետք է համապատասխանեն ավելի բարձր չափանիշների, քան երբևէ։ Խստանում են էներգետիկ պահանջները, ավելի մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանության վրա, «Շենքերի անվտանգության մասին» օրենքը (2022) բարձր ռիսկայնության շենքերի համար պահանջում է պահպանել տեղեկատվության «Ոսկե թել (Golden Thread)»՝ սկսած նախագծումից մինչև կառուցում, ինչպես նաև ընթացիկ տեխնիկական սպասարկման ընթացքում: Շենքի մասերից յուրաքանչյուրն ունի իր դերը այդ չափանիշները բարձրացնելու գործում:
Տանիքների, առաստաղների, պատերի և հատակների համար մեր կողմից առաջարկվող լուծումները ապահովում են ջերմային և ակուստիկ այնպիսի հատկություններ, որոնք օգնում են ստեղծելու խաղաղ, հարմարավետ, էներգաարդյունավետ ներքին տարածքներ: Միևնույն ժամանակ մեր առաստաղի գեղարվեստական սալիկները, գիպսե պատերը և արտաքին պատերի համար առաջարկվող լուծումները ապահովում են ստեղծագործական ազատություն և հնարավորություններ շենքերի նորարարական դիզայնի համար: Միջնապատերի, հարթ և թեք տանիքների կառուցման համար կիրառվող մեր ջերմամեկուսացման լուծումները ապահովում են նաև հրակայունություն, ինչը նշանակում է, որ դրանք կարող են վստահորեն կիրառվել ցանկացած բարձրության շենքերում: Ունենալով յուրաքանչյուր տեսակի շենքի համար նախատեսված ապրանքների և համակարգերի լայն տեսականի՝ մենք այստեղ ենք՝ օգնելու ձեզ ստեղծել ավելի լավ շենքեր սկսած հատակից մինչև տանիք:
Իմացեք ավելին մեր լուծումների օգտագործմամբ վերափոխված նախագծերի մասին։
Մեր արտադրանքի բազմազան տեսականին նախատեսված է հակահրդեհային անվտանգության ապահովման, ակուստիկայի բարելավման, էներգաարդյունավետության մեծացման և գեղագիտական տեսքի լավացման համար՝ առանց շենքի դիզայնի և որակական հատկանիշների հաշվին զիջումներ անելու։
Անկախ նրանից, թե դուք նախագծող եք, կապալառու, տեղադրող, սեփականատեր, թե մեր ապրանքների դիստրիբյուտոր, կարող եք կառուցել մեզ հետ : Մեր մասնագիտացված կենտրոնները կիսվում են Knauf-ի գիտելիքներով և փորձով ավելի լավ շենքեր կառուցելու համար։