brand blue gradient

Գաղտնիության ծանուցում

I. Ընդհանուր տեղեկություններ տվյալների մշակման վերաբերյալ  

Որպես օրինապահ կորպորացիա՝ Knauf-ը մեծ ուշադրություն է դարձնում անձնական տվյալների մշակման եղանակներին, հատկապես հաշվի առնելով, որ տվյալների պաշտպանությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Այս առումով մենք անձնական տվյալները մշակում ենք գործող օրենսդրության համաձայն, իսկ այն դեպքերում, երբ տվյալների պաշտպանության տեղական օրենքները համարվում են ոչ ադեկվատ, մենք կիրառում ենք լավագույն փորձը և արդյունաբերական չափանիշնները:  

Արդարության և թափանցիկության պահանջների կատարման նպատակով, սույն Գաղտնիության մասին ծանուցումը պարունակում է համապատասխան տեղեկատվություն տվյալների մշակման մեր գործողությունների վերաբերյալ, ինչպիսիք են անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման բնույթը, շրջանակը և նպատակները, տվյալների մշակման իրավական հիմքերը, պահպանման ժամկետները, ստացողները, ինչպես նաև տվյալների սուբյեկտի համապատասխան իրավունքները: Այստեղ ներկայացված տեղեկատվությունը պարտադիր չէ, որ սահմանափակվի այս կայքի հետ կապված մշակվող անձնական տվյալներով: Որպես հիմնական տեղեկատվական նյութ՝ այս ծանուցումը կարող է ներառել Knauf-ի կողմից օգտագործվող այլ գործիքներ և գործընթացներ, որոնք քիչ կապ ունեն այս կայքի հետ:   

II. Վերահսկողի անվանումը և հասցեն

Սույն կայքը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում գործող KNAUF-ի բոլոր կազմակերպությունների համատեղ սեփականության ներքո, որոնք հանդես են գալիս որպես համատեղ վերահսկողներ: Նրանք, տվյալների սուբյեկտների և համապատասխան վերահսկող մարմինների համար որպես կոնտակտ նշանակել են հետևյալ կազմակերպությունը .

ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ
Պարոնյան 8, տ․ 3
0015 Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հեռ․՝ +374 (10) 501420
Էլ․ փոստ՝ info-am@knauf.com
https://www.knauf.com

III. Տվյալների պաշտպանության պատասխանատու / համակարգող

Տվյալների պաշտպանության պատասխանատու

ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ
Պարոնյան 8, տ․ 3
0015 Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հեռ․՝ +374 (10) 501420
Էլ․ փոստ՝ dp-am@knauf.com   
info@knauf.com

IV. Այս կայքի տվյալների մշակումը  

Ա. ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՄՇԱԿՈՒՄ

Ամեն անգամ, երբ մուտք եք գործում մեր կայք, մեր համակարգն ավտոմատ կերպով մշակում է ձեր անձնական տվյալները, ներառյալ Ձեր IP հասցեն և գտնվելու վայրը (տարածաշրջանը), մուտքի ամսաթիվը և ժամանակը, օպերացիոն համակարգը, ինտերնետ տրամադրողը և մուտք գործած էջերը (այսպես կոչված «լոգ-ֆայլերի» կամ «սենասի գրառումների» միջոցով): Այս մշակումն անհրաժեշտ է կայքի աշխատանքի (կայքի մատչելիության ապահովման) և անվտանգության համար: Նման տվյալների մշակումը հիմնված է մեր օրինական շահերի վրա։  Չնայած տվյալների մեծ մասը ջնջվում է մուտքի (սեանսի) ավարտին, լոգ-ֆայլերը ջնջվում են այցելությունից հետո երեսուն օրվա ընթացքում:

Բ. ՔՈՒՔԻ ՖԱՅԼԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Մեր կայքն օգտագործում է ինչպես պարտադիր, այնպես էլ ոչ պարտադիր քուքիներ: Ոչ պարտադիր քուքիները ենթակա են բացառապես նախնական համաձայնության: Խնդրում ենք ծանոթանալ մեր քուքի ֆայլերի օգտագործման քաղաքականությունը:

Գ. ԿԱՊԸ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԵՏ
Կապ

Մեր կայքն օգտագործում է կոնտակտային ձև և տրամադրում է էլեկտրոնային փոստի հասցե, որպեսզի օգտվողները կարողանան կապվել մեզ հետ տեղեկություններ ստանալու խնդրանքով կամ հարցումներով: Երբ օգտագործողը լրացնում է կոնտակտային ձևը, մենք մշակում ենք նրա անձնական տվյալները, ինչպիսիք են անունը, էլեկտրոնային հասցեն, փոստային կոդը, քաղաքը, երկիրը, ընկերության անվանումը, բաժինը և հարցման բովանդակությունը: Օգտատիրոջ անձնական տվյալները, որոնք փոխանցվում են հաղորդագրության հետ միասին, մշակվում են բացառապես հարցումը մշակելու համար:

Օգտագործողները պարտավոր չեն մեզ տրամադրել իրենց անձնական տվյալները: Այնուամենայնիվ, մեզ անհրաժեշտ են համապատասխան տվյալներ՝ նրանց հետ կապ հաստատելու և նրանց խնդրանքին կամ հարցմանը պատասխանելու համար: Օգտագործողի կոնտակտային հարցումն ուղարկվում է Knauf -ի իրավասու մասնաճյուղին՝ հետագա քննարկման համար: Մենք օգտագործում ենք HubSpot-ի առանձնահատկությունները, որոնք տրամադրվում են HupSpot Inc.-ի կողմից կոնտակտային ձևով ծառայություններ մատուցելու համար:

Օգտագործողի հետ մեր հաղորդակցության համատեքստում անձնական տվյալների մշակումը հիմնված է հարցումներին կամ հարցերին պատասխանելու կամ մեր կայքի օգտատերերի հետ այլ կերպ հաղորդակցվելու մեր օրինական շահերի վրա: Համապատասխան դեպքերում մենք նաև շփվում ենք օգտագործողի հետ պայմանագրի կնքման կամ կատարման համատեքստում: Այս տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես նրանց հարցերին պատասխանելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Մենք չենք օգտագործում տվյալները որևէ այլ նպատակով՝ առանց օգտագործողի համաձայնության:  

Անձնական տվյալները ջնջվում են հարցման նպատակին հասնելուց հետո:

Տեղեկագիր

Մեր կայքում օգտատերերին հնարավորություն է տրվում անվճար բաժանորդագրվել ընդհանուր կամ թեմատիկ տեղեկագրերին: Բաժանորդագրման համար օգտատերը տրամադրում է անձնական տվյալներ՝ներառյալ իր կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե) և երկիրը, ինչպես նաև կարող է լրացուցիչ նշել իր հեռախոսահամարը, ընկերության անվանումը, մասնագիտությունը, փոստային ինդեքսը, քաղաքը, հետաքրքրությունները: Մենք տեղեկություններ ենք հավաքում Knauf խմբի ընկերությունների անունից, որոնց տեղեկագրերի նկատմամբ օգտվողը հետաքրքրություն է ցուցաբերել:  

Բացի այդ, առևտրային ցուցահանդեսների, Knauf -ի միջոցառումների և հանդիպումների ժամանակ Knauf -ի գործունեությամբ հետաքրքրված անձինք կամավոր կերպով տրամադրում են իրենց կոնտակտային տվյալները Knauf -ի աշխատակիցներին՝ Knauf -ից մարքեթինգային հաղորդագրություններ ստանալու նպատակով: Նման տեղեկատվությունը գրանցվում է մեր համակարգում, և անձը ստանում է ավտոմատ ծանուցում նման պահպանման մասին, ընդ որում նրան հնարավորություն է տրվում ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից: Մենք օգտագործում ենք HubSpot-ի գործառնությունները լրատվական ծառայություններ մատուցելու համար:

Այս նպատակով անձնական տվյալների մշակումը նպատակ ունի գովազդել մեր արտադրանքը, ծառայությունները և միջոցառումները Knauf -ի հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների շրջանում (էլեկտրոնային փոստով): Նման մշակումն իրականացվում է բացառապես օգտատիրոջ համաձայնության հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով այլ բան է նախատեսված։   

Օգտատերը կարող է ցանկացած պահի հրաժարվել տեղեկագրի բաժանորդագրությունից: Այդ նպատակով յուրաքանչյուր հաղորդագրության մեջ տրվում է համապատասխան հղում:

Դ. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԻԼՆԵՐԸ

Մենք վարում ենք ընկերության հանրային պրոֆիլները մասնագիտական և սոցիալական ցանցերում, որտեղ տրամադրում ենք տեղեկատվություն մեր ընկերության, ապրանքների և ծառայությունների մասին: Մենք հրապարակում ենք ընկերության նորությունները և արդյունաբերության արդի նորությունները, ինչպես նաև հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի մասնագիտական և/կամ սոցիալական ցանցերի օգտատերերը կարողանան շփվել մեզ հետ:

Մենք մշակում ենք անձնական տվյալներ, ինչպիսիք են անունները, պրոֆիլի տեղեկատվությունը և արձագանքները, երբ օգտագործողը շփվում է մեր ընկերության պրոֆիլի հետ, օրինակ, եթե նա մեկնաբանում է, կիսվում կամ հավանում է մեր content-ը Նման մշակումը հիմնված է մեր ընկերության մասին տեղեկատվություն ներկայացնելու և (պոտենցիալ) հաճախորդների ու գործարար գործընկերների հետ հաղորդակցվելու մեր օրինական հետաքրքրության վրա: Երբ մենք կիսվում ենք content-ով և օգտագործողն արձագանքում է դրան, օգտագործողի անձնական տվյալները (պրոֆիլի տեղեկատվությունը, մեկնաբանությունները և/կամ հավանումները) պահվում են այնքան ժամանակ, քանի դեռ մեր ընդհանուր content-ը մնում է հանրային, քանի դեռ օգտագործողը չի որոշել ջնջել իր արձագանքը: Ընկերության պրոֆիլի հետ կապված առաջացած տվյալները չեն պահվում մեր սեփական համակարգերում:

Երբ օգտագործողը մուտք է գործում մեր ընկերության պրոֆիլ, լրացուցիչ անձնական տվյալները կարող են մշակվել մասնագիտական կամ սոցիալական ցանցի օպերատորի կողմից՝ իրենց սեփական նպատակների համար: Չնայած մենք համատեղ վերահսկողներ ենք, մենք, ընդհանուր առմամբ, ազդեցություն չենք ունենում այն բանի վրա, թե ինչպես է օպերատորը մշակում անձնական տվյալները: Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես է տվյալ օպերատորը մշակում Ձեր անձնական տվյալները, խնդրում ենք ծանոթանալ նրա Գաղտնիության քաղաքականությանը: Ներկայումս մենք օգտագործում ենք հետևյալ մասնագիտական և սոցիալական ցանցերը.

X (նախկինում հայտնի էր որպես Twitter)

Հարթակը ղեկավարվում է Twitter International Company-ի կողմից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մարկետ Սքուեր, 1355 Մարկետ փող.  #900, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ հասցեում: X ընկերության կողմից անձնական տվյալների մշակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ https://twitter.com/en/privacy:

YouTube

Հարթակը կառավարվում է YouTube ՍՊԸ կողմից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է 901 Չերրի պողոտա, Սան Բրունո, Կալիֆորնիա 94066, ԱՄՆ հասցեում: YouTube-ի անձնական տվյալների մշակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ https://policies.google.com/privacy:

LinkedIn

Հարթակը ղեկավարվում է LinkedIn Corporation ընկերության կողմից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է 1000 Վ Մաուդ պողոտա, Սաննիվեյլ, Կալիֆորնիա, ԱՄՆ հասցեում:  LinkedIn ընկերության կողմից անձնական տվյալների մշակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ https://www.linkedin.com/legal/privacy-policy:

XING

Հարթակը կառավարվում է XING SE ընկերության կողմից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ամ Ստրանդկայի 1, 20457 Համբուրգ, Գերմանիա հասցեում:  Xing ընկերության կողմից անձնական տվյալների մշակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ https://privacy.xing.com/en/privacy-policy:

Ե. ՀԱՇՎԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Մեր կայքի myKnauf բաժնում օգտատերերը կարող են գրանցվել և մուտք գործել Knauf-ի օգտատիրոջ անձնական էջ: Հաշիվ ստեղծելուց հետո նրան տրվում է նույնացուցիչ, որն ապահովում է մուտքը դեպի հաճախորդների հետ աշխատելու հավելվածների միջերես (ինտերֆեյս), ինչպիսիք են պատվերի վերանայումը կամ նյութերի հաշվիչը, ինչպես նաև տեղեկատվության կառավարումը (օրինակ՝ կոնտակտային տվյալները, երկրի և լեզվի կարգավորումները): Գրանցվելու համար օգտագործողը պետք է տրամադրի պարտադիր տեղեկատվություն՝ ներառյալ էլեկտրոնային փոստը, անունը, ազգանունը, օգտագործողի կատեգորիան (օրինակ՝ ճարտարապետ, դիստրիբյուտոր, ներդրող և այլն), երկիրը և լեզուն, ինչպես նաև ցանկության դեպքում կարող է տրամադրել իր հեռախոսահամարը: Մենք նաև մշակում ենք օգտագործողի IP հասցեն, ինչպես նաև գրանցման ամսաթիվը և ժամանակը: Գրանցման նպատակն է օգտագործողին հնարավորություն տալ հասանելիություն ունենալու մեր կայքի որոշակի content-ին և ծառայություններին, ինչպես նաև որոշ թվային ծառայություններին: Նման տվյալների մշակումն իրականացվում է օգտատիրոջ համաձայնության հիման վրա։   

Գրանցման թերի տվյալները (օրինակ, եթե օգտագործողը նշել է իր անունը և էլեկտրոնային փոստը, բայց գաղտնաբառ չի ստեղծել) կամ արգելափակված հաշիվները, որոնք առաջացել են մուտքի մի քանի անհաջող փորձերից, կջնջվեն յոթ օր անց, եթե օգտագործողը հետագա գործողություններ չձեռնարկի: Հաշիվը ակտիվ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ օգտատերը մնում է ակտիվ, բացառությամբ այն դեպքերի, երբ օգտատերը որոշել է ջնջել հաշիվը: Ոչ ակտիվ օգտվողները երկու տարի անգործությունից հետո հիշեցում են ստանում, և նրանց 30 օր է տրվում մուտք գործելու համար, հակառակ դեպքում հաշիվն ավտոմատ կերպով կջնջվի:

Զ. ԿԱՅՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՎԱԶԴ

Ձեր համաձայնության հիման վրա վերլուծության և մարքեթինգային նպատակներով մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները: Մենք միայն տեղեկություններ ենք ստանում այն օգտվողների ընդհանուր թվի մասին, ովքեր արձագանքել են մեր գովազդին: Ոչ մի տեղեկություն, որը թույլ կտա մեզ նույնականացնել ձեզ, չի փոխանցվում: Այս առումով մենք օգտագործում ենք հետևյալ գործիքները:

1. Google AdWords  

Այս գործիքը մշակում է սահմանափակ քանակությամբ անձնական տվյալներ, ինչպիսիք են IP հասցեն, քուքիները, browser-ի տեղեկատվությունը, ինչպես նաև այցելած էջերը՝ հետաքրքրությունների վրա հիմնված գովազդ իրականացնելու համար: Այն տրամադրվում է Google ՍՊԸ ընկերության կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Google ՍՊԸ, 1600 Ամֆիթիտր Պարկվեյ, Մաունթին Վյու, Կալիֆորնիա, ԱՄՆ:

Հետևյալ կայքերում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Google-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝  

https://policies.google.com/privacy և https://policies.google.com/technologies/partner-sites.

2. Facebook-ի վերաթիրախավորում (ռեթարգեթինգ)

Այստեղ Ձեր անձնական տվյալները, ինչպիսիք են քուքիները, սարքի տեսակը, IP հասցեն, այցելած կայքը, դիտված ապրանքները, դիտված գովազդները և Facebook-ի հաշիվը (եթե մուտք եք գործել Facebook) մշակվում են հետաքրքրության վրա հիմնված գովազդային նպատակներով: Facebook-ի վերանշանակումն ապահովվում է Meta Platforms, Inc.-ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Meta Platforms, Inc., 1 Հաքեր Վեյ, Մենլո Պարկ, Կալիֆորնիա 94025, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Meta-ն մշակում Ձեր անձնական տվյալները՝  https://www.facebook.com/privacy/policy  

3. Google Ads վերամարքեթինգ  

Google Ads-ի վերամարքեթինգն օգտագործվում է Google Ads-ի գովազդների միջոցով մեր կայքի այցելուներին գովազդային նպատակներով վերաթիրախավորելու համար: Այս գործիքի միջոցով հնարավոր է ստեղծել թիրախային խմբեր («նմանատիպ թիրախային խմբեր»), որոնք, օրինակ, այցելել են որոշակի էջեր: Սա թույլ է տալիս նույնականացնել օգտվողին այլ կայքերում և ցույց տալ նրան թիրախավորված գովազդներ:

Դրանով մշակվում են ձեր անձնական տվյալները, ինչպիսիք են IP հասցեն, քուքիները, browser-ի մասին տեղեկությունները, ինչպես նաև այցելած էջերը: Գործիքը տրամադրվում է Google ՍՊԸ-ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Google ՍՊԸ, 1600 Ամֆիթիտր Պարկվեյ, Մաունթին Վյու, Կալիֆորնիա, ԱՄՆ:

Հետևյալ կայքերում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Google-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝

https://policies.google.com/privacy and https://policies.google.com/technologies/partner-sites.

4. Adobe Analytics 

Մեր կայքը շարունակաբար կատարելագործելու և օգտատերերի համար ավելի հարմարավետ դարձնելու նպատակով  մենք օգտագործում ենք Adobe Analytics վերլուծական ծառայություններ՝ օգտագործողի վարքագիծը վերլուծելու համար: Adobe-ը մշակում է ձեր անձնական տվյալները, ինչպիսիք են քուքիները, սարքի տեսակը, IP հասցեն, այցելած էջերը, դիտված ապրանքները և այլն: Այս գործիքը տրամադրվում է Adobe Inc.--ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Adobe Inc., 345 Պարկ Ավենյու, Սան Ջոս, Կալիֆորնիա 95110-2704, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Adobe-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝  https://www.adobe.com/privacy.html.

5. Adobe Launch

Adobe Launch-ը նախատեսված է վեբ-կայքերում և բջջային հավելվածներում մարքեթինգային և վերլուծական թեգերի կառավարման և տեղակայման համար: Մենք օգտագործում ենք այն մեր կայքի օգտագործման մասին տեղեկատվություն հավաքելու համար: Adobe Launch-ը տրամադրում է գրադարան, որը պարունակում է թեգեր Adobe-ի այլ լուծումների համար: Այս գործիքը տրամադրվում է Adobe Inc -ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Adobe Inc, 345 Պարկ Ավենյու, Սան Ջոս, Կալիֆորնիա 95110-2704, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Adobe-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://www.adobe.com/privacy.html.

6. HubSpot

Այցելուներ ներգրավելու, լիդեր փոխարկելու և հաճախորդներ ներգրավելու համար մենք հավասարապես օգտագործում ենք HubSpot-ը: HubSpot-ի հետևման կոդը հավաքում է այցելուների տվյալները, ինչպիսիք են կայքի գործունեության տվյալները, IP հասցեները և այլ առցանց նույնացուցիչներ՝ կայքի այցելությունների թիվը վերահսկելու համար: Մենք նաև օգտագործում ենք HubSpot գործառույթները կոնտակտային ձև և փոստային ծառայություններ տրամադրելու համար: Այս գործիքը տրամադրվում է HubSpot, Inc.-ի կողմից: 

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ HubSpot, Inc., 2 Կանալ Պարկ Քեմբրիջ, ՄԱ 02141, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է HubSpot-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://legal.hubspot.com/privacy-policy.

7. Facebook pixel

Մենք նաև օգտագործում ենք Facebook pixel, որը հետևում է օգտատերերի գործողություններին այն բանից հետո, երբ նրանք դիտել կամ սեղմել են մեր Facebook -ում տեղադրված գովազդը: Այս գործընթացի ընթացքում գործիքը մշակում է անձնական տվյալներ, ինչպիսիք են գովազդային անցումները, այցելած էջերը, տարրերին անցումները, սարքի տեսակը, IP հասցեն՝ հետաքրքրությունների վրա հիմնված գովազդային նպատակներով: Չնայած մենք ստանում ենք միայն անանուն տվյալներ, Facebook -ը կարող է այդ տվյալները կապել Ձեր Facebook հաշվի հետ և օգտագործել դրանք իր գովազդային նպատակներով: Այս գործիքը տրամադրվում է Meta Platforms, Inc-ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Meta Platforms, Inc, 1601 Ուիլլոու Ռդ Մենլո Պարկ, Կալիֆորնիա  94025-1453, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Meta-ն մշակում Ձեր անձնական տվյալները՝  https://www.facebook.com/privacy/policy

8. LinkedIn Insight Tag

Մենք օգտագործում ենք LinkedIn Insight Tag-ը՝ փոխարկումներին հետևելու, կայքի այցելուներին վերաթիրախավորելու և մեր գովազդի հետ փոխազդող օգտատերերի կատեգորիաների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ ստանալու համար: Այս գործիքը մշակում է անձնական տվյալներ, ինչպիսիք են URL-ն, ուղղորդողը, IP հասցեն, սարքի և browser-ի բնութագրերը (User Agent), ինչպես նաև ժամանակի նշումը: LinkedIn-ը մեզ չի փոխանցում անձնական տվյալներ, այլ պարզապես առաջարկում է համախմբված հաշվետվություններ թիրախային խմբի և գովազդների վերաբերյալ: Այս գործիքը տրամադրվում է LinkedIn կորպորացիայի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝  LinkedIn Կորպորացիա, 1000 Վ Մաուդ Ավենյու, Սաննիվեյլ Կալիֆորնիա 94085, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է LinkedIn-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝  https://www.linkedin.com/legal/privacy-policy.

9. Microsoft Ads

Մենք նաև օգտագործում ենք Microsoft Ads-ը ՝ հետաքրքրությունների վրա հիմնված գովազդային նպատակներով օգտագործողի վարքագծին հետևելու համար: Այս գործիքը մշակում է անձնական տվյալներ, ինչպիսիք են IP հասցեները, օգտագործված հիմնաբառերը, այցելած էջերը և այցի տևողությունը, և եթե օգտագործողն ունի Microsoft-ի  հաշիվ, այդ տեղեկատվությունը կապված կլինի նրա պրոֆիլի հետ: Գործիքը տրամադրվում է Microsoft Կորպորացիայի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Microsoft Կորպորացիա, Ուան Մայքրոսոֆտ Վեյ Ռեդմոնդ, Վաշինգտոն 98052

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Մայքրսոֆտը մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://privacy.microsoft.com/en-gb/privacystatement

10. PostHog

PostHog-ը  արտադրանքի վերլուծության ամեն ինչ մեկում հարթակ է, որը թույլ է տալիս ընկերություններին վերլուծել օգտագործողի վարքագիծը, փորձարկել առանձնահատկությունները, դիտարկել հավելվածի աշխատանքը և ներդնել նոր հնարավորություններ: Այն առաջարկում է մի շարք գործիքներ՝ ներառյալ արտադրանքի վերլուծությունը, սեանսների ձայնագրումը, առանձնահատկությունների նշումը, A/B փորձարկումը և ավելին, որոնք բոլորը ներդրված և բաց կոդով են։

PostHog-ը մշակում է անձնական տվյալներ, ինչպիսիք են օգտագործողի փոխազդեցությունները, սեանսների ձայնագրությունները և իրադարձությունների տվյալները՝ օգտագործողի վարքի և հավելվածների կատարման մասին պատկերացում կազմելու համար: Այս գործիքը տրամադրվում է PostHog, Inc.-- ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ 2261 Մարկետ փող., բն. 4008, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա 94114, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է PostHog-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://posthog.com/privacy  

ԿԱՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Մեր կայքի աշխատանքը ապահովելու համար մենք օգտագործում ենք երրորդ կողմի ծառայություններ մատուցողների գործառույթներ, ինչպիսիք են կայքի հոստինգը, տվյալների վերլուծությունը, վճարումների մշակումը, պատվերների կատարումը, խարդախության կանխարգելումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հաճախորդների սպասարկումը, մարքեթինգային ծառայությունները  և այլ ծառայություններ: Ստորև բերված է երրորդ կողմի ծառայությունների համառոտ նկարագիրը, որոնք մենք օգտագործում ենք:

11. Microsoft Azure

Կայքի հոսթինգն իրականացվում է Microsoft Azure ընկերության կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Microsoft Կորպորացիա, Ուան Մայքրոսոֆթ Վեյ Ռեդմոնդ, Վաշինգտոն 98052

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Microsoft Azure-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝  https://privacy.microsoft.com/en-gb/privacystatement

12. Okta

Մենք օգտագործում ենք Okta-ն՝ հաճախորդների նույնականացման կառավարման պլատֆորմը, մեր կայքերում Knauf-ի հաշիվներ գրանցելու և այստեղ առաջարկվող այլ ծառայություններ մուտք գործելու համար: Okta-ի կողմից հավաքագրված տվյալներն օգտագործվում են միայն Knauf-ի ծառայությունների շահագործման և կառավարման համար, որոնք ենթակա են գրանցման, ինչպես նաև օգտագործողի հետ հիմնական պայմանագրի կատարման, հաստատման կամ դադարեցման համար՝ իր ընտրած ծառայությանը մասնակցելու վերաբերյալ: Okta-ն տրամադրվում է Okta Inc․-ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ Okta Inc․, 100 1-ին փողոց, 6-րդ հարկ, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա 94105, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես  է Okta-ն մշակում Ձեր անձնական տվյալները՝  https://www.okta.com/privacy-policy/.

13. Sprinklr (Սոցիալական մեդիա մարքեթինգ)

Sprinklr-ը հաճախորդների հետ աշխատելու միասնական հարթակ է: Մենք օգտագործում ենք սոցիալական մեդիա մարքեթինգի լուծումները տարբեր սոցիալական հարթակներում (օրինակ, LinkedIn, Instagram, Twitter/X և Facebook) contemt-ը կառավարելու, պլանավորելու և վերլուծելու համար: Այն աջակցում է արշավների պլանավորմանը, content-ի հաստատման աշխատանքային հոսքերին, կատարողականի հետևմանը և մեկ ինտերֆեյսով հրապարակմանը, օգնում է ապահովել մեր սոցիալական լրատվամիջոցների ներկայության հետևողականությունը և կառավարումը:

Sprinklr-ը մշակում է անձնական տվյալներ՝ ներառյալ օգտագործողների անունները, սոցիալական լրատվամիջոցների գրառումների բովանդակությունը, ներգրավվածության չափումները և օգտագործողների կողմից ստեղծված պոտենցիալ բովանդակությունը (օրինակ՝ մեկնաբանություններ կամ հաղորդագրություններ) ՝ քարոզչության կառավարման և վերլուծության նպատակներով: Այս գործիքը տրամադրվում է Sprinklr, Inc ընկերության կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Sprinklr, Inc, 441 9-րդ պողոտա, 12-րդ հարկ, Նյու Յորք, 10001 ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Sprinklr-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://www.sprinklr.com/privacy/  

14. Qualtrics

Մենք օգտագործում ենք այս գործիքը հարցումներ անցկացնելու և հաճախորդների կարծիքը ստանալու համար: Այն մշակում է անձնական տվյալներ, ինչպիսիք են անունները, ընկերությունները, հեռախոսահամարները և կարծիքները մեր արտադրանքի վերաբերյալ:  

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Qualtrics International Inc, 333 Վ. Ռիվեր Պարկ Դրայվ Պրովո, ՈՒՏ 84604 ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Qualtrics-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝  https://www.qualtrics.com/privacy-statement.

15. Cloudflare

Մեր կայքում մենք օգտագործում ենք նաև Cloudflare-ը՝ content-ի առաքման ցանցը (CDN), որը տարածաշրջանային բաշխված սերվերների ցանց է և միացված է համացանցին: Այս սերվերներն օգտագործվում են content, հատկապես խոշոր մեդիա ֆայլեր, ինչպիսիք են տեսանյութերը, ուղարկելու համար: Cloudflare-ն առաջարկում է վեբ օպտիմալացման և անվտանգության ծառայություններ, որոնք մենք օգտագործում ենք մեր կայքի բեռնման ժամանակը բարելավելու և այն content-ի առաքման գործառույթների չարաշահումից պաշտպանելու համար:  Այս գործիքը տրամադրվում է Cloudflare, Inc.-ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Cloudflare, Inc., հասցե՝ 101 Թաունսենդ փող, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա 94107 ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Cloudflare-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝  https://www.cloudflare.com/privacypolicy/

16. Salesforce

Մենք նաև օգտագործում ենք Salesforce՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ծրագրային ապահովում: Այն օգտագործվում է վաճառքի կառավարման, հաճախորդների սպասարկման և մարքեթինգի ավտոմատացման համար: Այս առումով մենք մշակում ենք մեր հաճախորդների անձնական տվյալները Salesforce հարթակում, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, գործնական տեղեկությունները, ինչպիսիք են անվանումը և աշխատանքի նկարագրությունը, լեզուն և երկիրը: Այս գործիքը տրամադրվում է Salesforce Inc.- ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Salesforce Inc., 415 Միշըն փող., Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա 94105, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Salesforce-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://www.salesforce.com/eu/company/privacy/

17. Genesys

Բացի այդ, մեր հաճախորդների հետ կապ հաստատելու և օգնելու համար մենք օգտագործում ենք Genesys-ը՝ հաճախորդների հետ աշխատելու ծրագրակազմը և զանգերի կենտրոնը: Այս գործիքը մշակում է անձնական տվյալներ, ինչպիսիք են հեռախոսահամարները, անունները, ձայները և բիզնեսի հետ կապված տեղեկատվությունը: Genesys-ը տրամադրվում է Genesys Cloud Services, Inc.-ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Genesys Cloud Services, Inc.,  Մենլո Պարի, 1302 Էլ Կամինո Ռեալ, բն. 300 Մենլո Պարկ, Կալիֆորնիա, 94025, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես  է Genesys-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝  https://www.genesys.com/company/legal/privacy-policy

18. OneTrust Քուքիների Կառավարման Համակարգ

Մենք օգտագործում ենք այս գործիքը մեր կայքում քուքիների կառավարման և համաձայնության համար՝ ապահովելով, որպեսզի մեր կայքի այցելուների ցանկությունները համապատասխանեն գործող օրենսդրությանը: Գործիքը պահպանում է քուքիները, ինչպես նաև օգտագործողների ընտրությունն ու նախասիրությունները, թե ինչպես պետք է օգտագործվեն այդ քուքիները: Այն տրամադրվում է OneTrust LLC -ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝   OneTrust LLC, 1200 Աբերնատի Ռդ ՆԵ, Սենդի Սփրինգս, Ջորջիա 30328, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է OneTrust-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://www.onetrust.com/privacy-notice/

19. STRATOS Technologies

STRATOS Technologies-ը բիզնեսի համար նախատեսված ծրագիր է, որը թույլ է տալիս ստեղծել տվյալների վրա հիմնված ռազմավարություն և դրա սինխրոնիզացված կատարումը ընկերության մասշտաբով: Մենք օգտագործում ենք այս գործիքի գործառույթները ծրագրի տվյալների մշակման, շուկայի վերլուծության և ներքին մարքեթինգի և վաճառքի հնարավորությունների գնահատման համար: Այստեղ մենք հիմնականում մշակում ենք բիզնեսի տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, որոշակի հանգամանքներում կարող է տեղի ունենալ անձնական տվյալների մշակում, ինչպիսիք են անունները և կոնտակտային տվյալները, հատկապես անհատ ձեռնարկատերերի հետ աշխատելիս: Գործիքը տրամադրվել է Stratos Technologies Ltd -ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Stratos Technologies Ltd, 16 Գրեյթ Չափել փող., Լոնդոն, Վ1Ֆ 8ՖԼ, Մեծ Բրիտանիա

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես  է Stratos Technologies Ltd-ն մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://stratos.tech/

20. FoxBase

Մենք օգտագործում ենք FoxBase-ը՝ վաճառքի հարթակ, որը նախատեսված է B2B վաճառքի գործընթացները թվայնացնելու և արագացնելու համար: Այն թույլ է տալիս ընկերություններին իրենց հաճախորդներին առաջարկել ՏՏ ոլորտի գիտելիքներ չպահանջող լավագույն թվային խորհրդատվությունը: Հարթակը տրամադրում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են ընտրությունը, հարմարեցումը և հաշվարկը՝ հաճախորդներին օպտիմալ արտադրանքի կամ լուծման ուղղորդելու համար: FoxBase-ը կարող է մշակել անձնական տվյալներ, ինչպիսիք են օգտագործողի հավատարմագրերը, կոնտակտային տվյալները և ներգրավվածության պատմությունը՝ թվային խորհրդատվության որակը բարելավելու համար: Հարթակը տրամադրվում է FoxBase GmbH-իկողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ FoxBase GmbH, Օստշտրասե 10, Դ-40211 Դյուսելդորֆ, Գերմանիա

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է FoxBase GmbH-ն մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://www.foxbase.de/datenschutz  

21. Datadog

Մենք օգտագործում ենք Datadog-ը՝ ամպային միջավայրում մոնիտորինգի և վերլուծության հարթակ մշակողների, ՏՏ թիմերի և բիզնես օգտագործողների համար: Այն ապահովում է հավելվածների, ենթակառուցվածքների, տեղեկամատյանների և այլնի գործունեության վերջնական տեսանելիություն՝ թույլ տալով ժամանակին բացահայտել և լուծել խնդիրները: Datadog-ը հիմնականում մշակում է համակարգի և հավելվածների գործունեության տվյալները: Այնուամենայնիվ, կախված կոնֆիգուրացիայից և ուղարկվող տվյալներից, այն կարող է ակամայից մշակել անձնական տվյալները և հետևել կայքի այցելուներին: Գործիքը տրամադրվել է Datadog Inc. -ի կողմից:  

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Datadog Inc., 620 8-րդ պողոտա, 45-րդ հարկ, Նյու Յորք 10018, ԱՄՆ  

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես  է Datadog Inc. -ը մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://www.datadoghq.com/privacy  

22. Confluent Cloud

Մենք օգտագործում ենք Confluent Cloud-ը՝ լիովին կառավարվող ամպային ծառայություն Apache Kafka-ի համար, որը հեշտացնում է իրական ժամանակում տվյալների հոսքը և մշակումը։: Այն կազմակերպություններին թույլ է տալիս ստեղծել իրադարձությունների վրա հիմնված ծրագրեր և տվյալների ուղիներ՝ առանց հիմքում ընկած ենթակառուցվածքի կառավարման:  

Մշակվող տվյալները կախված են օգտագործման կոնկրետ դեպքից: Եթե իրադարձությունների հոսքերը պարունակում են անձնական տվյալներ, ապա Confluent Cloud-ը դրանք կմշակի: Շատ կարևոր է կառավարել այս տվյալները և ապահովել, որ դրանք անվտանգ լինեն՝ տվյալների պաշտպանության գործող կանոնակարգերին համապատասխան: Ներկայումս մենք չենք մշակում անձնական տվյալները Kafka-ում: Գործիքը տրամադրվում է Confluent Inc.-ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Confluent Inc., 899 Վեստ Էվելին պողոտա, Մաունթին Վյու, Կալիֆորնիա 94041, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես  է Confluent Inc.-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝  https://www.confluent.io/legal/confluent-privacy-statement/  

23. Algolia

Մենք օգտագործում ենք Algolia, API՝ տեղեկատվություն որոնելու և հայտնաբերելու համար, որը թույլ է տալիս ստեղծել արագ և համապատասխան որոնումներ: Այն թույլ է տալիս մշակողներին ինտեգրել իրական ժամանակի որոնման գործառույթները հավելվածների և կայքերի մեջ: Algolia-ն կարգավորում է որոնման հարցումները և կարող է մշակել օգտագործողի տվյալները՝ անհատականացված որոնման արդյունքներ տրամադրելու համար: Գործիքը տրամադրվում է Algolia, Inc.- ի կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Algolia, Inc., 589 Հովարդ փող., բն. 5, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա 94105 ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես  է Algolia-ն մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://www.algolia.com/policies/privacy  

24. Graphisoft (Archicad փլագինների հարթակ)

Archicad-ը Graphisoft-ի կողմից մշակված Building Information Modeling (BIM) ծրագրային լուծում է, որը լայնորեն օգտագործվում է ճարտարապետների, դիզայներների եւ ինժեներների կողմից 2D եւ 3D նախագծման, վիզուալիզացիայի եւ այլ դիզայներական ֆունկցիաների համար։ Archicad-ը կարող է մշակել օգտատերերի հաշվառման տվյալները, նախագծի տվյալները և համագործակցության մասին տեղեկությունները։

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Graphisoft SE​, Գրաֆիսոֆտ Պարկ 1, 1031 Բուդապեշտ, Հունգարիա

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Graphisoft-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://graphisoft.com/legal/privacy-policy  

25. Autodesk (Revit փլագինների հարթակ)

Մենք օգտագործում ենք Revit, Building Information Modeling (BIM) ծրագիր, որն օգտագործվում է ճարտարապետների, ինժեներների և շինարարության մասնագետների կողմից շինարարական նախագծերի 2D եւ 3D մոդելավորման, նախագծման և փաստաթղթավորման համար: Revit-ը կարող է մշակել օգտվողի հաշվառման տվյալները , նախագծայինի տվյալները և համագործակցության մասին ինֆորմացիան: Այս գործիքը տրամադրվում է Autodesk, Inc.​

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Autodesk, Inc., 111 ՄաքԻննիս Պարկվեյ, Սան Ռաֆայել, Կալիֆորնիա 94903, ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես  է Autodesk-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://www.autodesk.com/company/legal-notices-trademarks/privacy-statement

26. Apryse WebViewer​  

Մենք նաև օգտագործում ենք WebViewer - JavaScript-ի վրա հիմնված փաստաթղթերի դիտման և խմբագրման գրադարան, որը թույլ է տալիս օգտվողներին դիտել, նշել և խմբագրել PDF ֆայլեր, Microsoft Office փաստաթղթեր, պատկերներ, տեսանյութեր և վեբ էջեր անմիջապես վեբ հավելվածներում: WebViewer-ը թույլ է տալիս օգտվողներին դիտել, նշել և խմբագրել PDF ֆայլեր, փաստաթղթեր, պատկերներ, տեսանյութեր և վեբ էջեր: Այն աջակցում է այնպիսի գործառույթների, ինչպիսիք են ծանոթագրությունը, համագործակցությունը, թվային ստորագրությունները, խմբագրումը, էջերի աշխատանքը, ձևերի ստեղծումը, փաստաթղթերի ստեղծումը, համեմատությունը, տեքստի խմբագրումը և չափումները: WebViewer-ը կարող է մշակել այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են օգտագործողի ծանոթագրությունները, մեկնաբանությունները, ձևիդաշտի գրառումները(, form field entries)  և փոխազդեցության տվյալները՝ փաստաթղթերի վրա համատեղ աշխատանքը և խմբագրումը հեշտացնելու համար: Գործիքը տրամադրվել է Apryse ընկերության կողմից (նախկինում PDFTron Systems Incorporated):  

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Apryse Software Inc, 2399 Բլեյք փող. #125 Դենվեր, ԿՕ, 80205 ԱՄՆ

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես  է Apryse-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝ https://apryse.com/privacy

27.  Unleash

Unleash-ը գործառույթների կառավարման հարթակ է, որը թույլ է տալիս ծրագրային ապահովման զարգացմամբ զբաղվող թիմերին վերահսկել գործառույթների ակտիվացումը և տեղակայումն իրենց հավելվածներում: Այն թույլ է տալիս իրականացնել անվտանգ փորձեր, A/B թեստավորում և գործառույթների աստիճանական տեղակայում՝ նվազեցնելով նոր ֆունկցիոնալ հնարավորությունների տեղակայման հետ կապված ռիսկերը: Unleash-ն աջակցում է ինչպես ինքնուրույն տեղաբաշխմանը, այնպես էլ SaaS-ին (ծրագրակազմը որպես ծառայություն)՝ բավարարելով կազմակերպությունների տարբեր կարիքները:   

Կախված իրականացումից, Unleash-ը կարող է մշակել այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են օգտագործողի ID-ները և փոխազդեցության տվյալները, որպեսզի նպաստի գործառույթների նպատակային տեղակայմանը և փորձերի անցկացմանը: Այնուամենայնիվ, այս պահին մենք չենք օգտագործում այդ հնարավորություններից որևէ մեկը: Գործիքը տրամադրվել է Bricks Software AS ընկերության կողմից:

Գլոբալ գլխամասային գրասենյակ՝ Bricks Software AS, Էդվարդ Ստորմս գեյթ  2, 0166Օսլո, Նորվեգիա  

Հետևյալ կայքում կարող եք ստանալ լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես  է Unleash-ը մշակում Ձեր անձնական տվյալները՝  https://www.getunleash.io/privacy-policy

V. Աշխատանքի դիմումներ

Ամեն տարի մենք ստանում ենք աշխատանքի և պրակտիկայի որոշակի քանակով հայտեր նրանց կողմից, ովքեր հետաքրքրված են մեզ հետ համագործակցությամբ: Որոշ դիմումներ ներկայացվում են երրորդ կողմի գործիքների միջոցով, մյուսները ուղարկվում են էլեկտրոնային փոստով (Knauf-ի աշխատակիցների միջոցով), իսկ հազվադեպ դեպքերում՝ փոստային բաժանմունքի միջոցով:  

Աշխատանքի հայտերը նայելիս մենք մշակում ենք մեծ քանակությամբ անձնական տվյալներ, ինչպիսիք են թեկնածուների անունները, կոնտակտային տվյալները, ակադեմիական որակավորումները (կրթությունը), մասնագիտական փորձը, տեղեկանքները և որոշ դեպքերում լուսանկարները (ինչը մենք խստորեն խորհուրդ չենք տալիս):  Նման տվյալների մշակման նպատակը հայտարարված պաշտոնին թեկնածուների համապատասխանության գնահատումն է, իսկ իրավական հիմքը՝ թեկնածուի համաձայնությունը: Անձնական տվյալները չեն կարող օգտագործվել այլ նպատակների համար, բացի այն նպատակներից, որոնց համար տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը:  

Մրցույթին ներկայացված փաստաթղթերը փոխանցվում են միայն Կնաուֆի համապատասխան աշխատակիցներին, որոնք պատասխանատու են հավաքագրման որոշակի գործընթացի համար և գնահատումը կատարվում է ձեռքով: Այսինքն՝ մենք չենք օգտագործում արհեստական բանականության գործիքներ՝ ավտոմատացված որոշումներ կայացնելու համար այն մասին, թե ով է հարմար հարցազրույցի կամ որոշակի աշխատանքի համար: Գնահատման յուրաքանչյուր փուլում դիմորդներին տեղեկացվում է իրենց դիմումների կարգավիճակի մասին:

Թեկնածուի ընտրությունից հետո մնացած դիմումները պահվում են մինչև վեց ամիս, որից հետո դրանք ավտոմատ կերպով ջնջվում են, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմորդը համաձայնություն է տվել իր դիմումը փոխանցել Կնաուֆ խմբի այլ ընկերություններին՝ նմանատիպ պաշտոնների համար իր թեկնածությունը դիտարկելու համար կամ համաձայնել է ընդգրկվել մեր կադրերի ռեզերվում՝ հետագա թափուր աշխատատեղերի համար դիտարկվելու համար: Այնուամենայնիվ, նման համաձայնությունը կարող է հետ կանչվել ցանկացած պահի՝ պարզ էլեկտրոնային նամակ ուղարկելով մեր տվյալների պաշտպանության աշխատակցին/համակարգողին կամ օգտվելով այլ համապատասխան եղանակներից:

VI. Տվյալների փոխանակում

Մենք կարող ենք կիսվել օգտվողի մասին տեղեկություններով ըստ անհրաժեշտության, մասնավորապես տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ երբ դրա համար ունենք իրավական պարտավորություններ կամ օրինական շահ: Ստորև թվարկված են ձեր անձնական տվյալների պոտենցիալ ստացողները.  

Երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողներ, որոնք աշխատում են մեր անունից՝ նպաստելու իրենց կողմից մեզ մատուցվող ծառայությունների մատուցմանը: Ինչպես նշվեց վերևում, դրանք կարող են լինել այնպիսի ծառայություններ մատուցողներ, ինչպիսիք են հոստինգը և/կամ կայքի սպասարկումը, տվյալների վերլուծությունը, վճարումների մշակումը, պատվերի կատարումը, խարդախության կանխարգելումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հաճախորդների սպասարկումը, մարկետինգային առաքումը և այլ ծառայություններ:

Պետական մարմինները, իրավապահ մարմինները կամ այլ երրորդ կողմեր՝ իրավական նպատակներով, անվտանգության կամ ապահովության նպատակներով, օրինակ՝ իրավական պահանջների կատարման համար, ապահովել մեր ծառայությունների մատուցման պայմանների և այլ համաձայնագրերի համապատասխանությունը կամ կիրառումը, ինչպես նաև մեր օգտատերերի կամ երրորդ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պաշտպանությունը։  

Knauf խմբի այլ ձեռնարկություններ, որոնց մասին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://knauf.com/en/knauf-worldwide.

VII. Տվյալների միջսահմանային փոխանցում

Որպես ընկերությունների խումբ, մենք կարող ենք փոխանցել Ձեր անձնական տվյալները Knauf -ի այլ կազմակերպություններին և ծառայություններ մատուցողներին, որոնք գտնվում են ձեր երկրի սահմաններից դուրս: Տվյալների նման փոխանցումն իրականացվում է գործող օրենսդրության համաձայն՝ նպատակային երկրում տվյալների ոչ պակաս պաշտպանվածության ապահովման նախապայմանով:

ԵՄ-ի տվյալների սուբյեկտների համար երրորդ երկրներ տվյալների փոխանցումն իրականացվում է  Համապատասխանության Հանձնաժողովի  որոշումների հիման վրա, որոնք ճանաչում են այդ երկիրը որպես անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող: Սա վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Արգենտինան, Կանադան, Իսրայելը, Մեն կղզին, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Կորեայի Հանրապետությունը, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները (ԵՄ-ԱՄՆ տվյալների գաղտնիության շրջանակում գործող առևտրային կազմակերպություններ) եւ Ուրուգվայը: Այն երկրների համար որոնք համապատասխանության որոշմամբ չեն ընդգրկվում այդ ցուցակում, մենք օգտագործում ենք Ստանդարտ Պայմանագրային Դրույթներ:  

Ոչ ԵՄ տվյալների սուբյեկտների համար տվյալների փոխանցումն իրականացվում է հիմնականում ստանդարտ պայմանագրային դրույթների հիման վրա:  

Բացի այդ, հաշվի առնելով, որ ծառայություններ մատուցողները կարող են ինքնուրույն փոխանցել այդպիսի տվյալները երրորդ երկրների, ինչպիսիք են իրենց սերվերները, որոնք տեղակայված են ծագման համապատասխան երկրներում, Knauf-ը ներգրավում է միայն այն ծառայություններ մատուցողներին, ովքեր ցույց են տվել տվյալների պաշտպանության բոլոր պահանջները բավարարելու իրենց ունակությունը:  

VIII. Տվյալների սուբյեկտների իրավունքները

Կախված մշակման տվյալ գործողության համար օգտագործվող միջոցներից՝ մենք միշտ հնարավորություն ենք տալիս տվյալների սուբյեկտներին օգտվելու հետևյալ իրավունքներից.  

  • Ա. մեր կողմից մշակվող անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունք,
  • Բ. սխալ կամ հնացած անձնական տվյալների ուղղման իրավունք,
  • Գ․հեռացման իրավունքը, որը ենթադրում է անձնական տվյալների անդառնալի հեռացում, բացառությամբ բացառապես անանուն վիճակագրության,
  • Դ․ տվյալների մշակման սահմանափակման իրավունք, այդ թվում՝ անձնական տվյալների վրա իրականացվող գործողությունների կասեցման և հնարավոր դեպքերում՝ հաշիվների ժամանակավոր ապաակտիվացման իրավունքը,
  • Ե. տվյալների տեղափոխելիության իրավունք, որը ենթադրում է կառուցվածքային, ընդհանուր ընդունված և մեքենայական ընթեռնելի ձևաչափով (PDF, Word PNG և այլն) անձնական տվյալներ ստանալու հնարավորություն,
  • Զ. Ձեր համաձայնությունը ցանկացած պահի հետ կանչելու իրավունք՝ առանց մինչև այդ չեղարկումը տեղի ունեցած մշակման գործունեության օրինականության վրա ազդելու,  
  • Է. օրինական շահի հիման վրա տվյալների մշակմանն առարկելու իրավունք, որը ավտոմատ կերպով կդադարեցնի մշակումը, եթե KNAUF ընկերությունը համոզիչ չապացուցի որ իր օրինական շահ գերակա է տվյալների սուբյեկտի իրավունքներից,  
  • Ը. բացառապես ավտոմատացված մշակման արդյունքում կայացված որոշումներին չենթարկվելու իրավունք՝ ներառյալ պրոֆիլավորման և արհեստական բանականության կայացրած որոշումների, որոնք կարող են ունենալ իրավական հետևանքներ  կամ էականորեն կազդեն տվյալների սուբյեկտի վրա։  
  • Թ. վերահսկիչ մարմին բողոք ներկայացնելու իրավունք, որը տվյալ դեպքում հանդիսանում է.

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան փ. 3/8  

Հայաստանի Հանրապետություն

Email: pdpa@justice.am  

Tel:  +374 10 594195

Website: https://moj.am/structures/view/structure/32  

Այս իրավունքներից ուղղակի օգտվելու անհնարինության դեպքում տվյալների սուբյեկտը կարող է դիմել մեր տվյալների պաշտպանության աշխատակցին/համակարգողին վերը նշված հասցեով: