KNAUF հրակայուն ԳՍԹ 15 մմ սալի միջուկը պարունակում է ապակեմանրաթելային միացություններ։ Հրակայուն ԳՍԹ սալերի օգտագործման ժամանակ կոնստրուկցիաների հրդեհային դիմադրության սահմանը մեծանում է:
Knauf ԳՍԹ սալերի ծածկույթի մակերեսները ծառայում են որպես հարթ, դիմացկուն հիմք տարբեր տեսակի դեկորատիվ հարդարման աշխատանքների համար՝ ներկում, պաստառապատում, սալիկապատում և այլն:
KNAUF հրակայուն ԳՍԹ սալն օգտագործվում է միջնապատերի, կախովի առաստաղների, պատերի երեսպատման կառուցման համար չոր և նորմալ խոնավության պայմաններ ունեցող շենքերում և տարածքներում:
ԳՍԹ սալերը ամրացվում են մետաղական պրոֆիլներին TN պտուտակներով, եթե պրոֆիլների հաստությունը չի գերազանցում 0.6 մմ-ը և TB պտուտակներով, եթե պրոֆիլների հաստությունը 0.7-2 մմ է:
Բետոնից կամ աղյուսից պատերին հնարավոր է նաև ամրացնել Knauf Perlfix գիպսային սոսնձով՝ պահպանելով կիրառման տեխնոլոգիաները։
Knauf գիպսաստվարաթղթե սալ հրակայուն 15 մմ
| Նյութի համար | EAN / GTIN | Լայնություն | Երկարություն | Հաստություն | Քաշ | Հատ մեկ պալետում |
|---|---|---|---|---|---|---|
00133072 | 4003982438164 | 1200 mm | 2500 mm | 15 mm | 37,2 kg | 30 pc/pal |